-
29.03.2019|
00:24
Պիտի որ մոռացած չլինեք Ֆինլանդիայի ընտրանու հետ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի սպասվելիք դիմակայության մասին պատմող նախորդ նյութիս վերտառությունը՝ «Առաջին միավորների ակնկալիքով» ու նյութի հույս ներշնչող տոնայնությունը: Սակայն այնպես էլ չէ, թե նյութն էս կոտրած ձեռքով այդպես վերնագրելիս մեջս տագնապ չկար, որ այսօրվա օրը գալու է, ու պիտի մոտավորապես Չերչիլի հանգույն բացատրություն տամ, թե ինչու այնպես չեղավ, ինչպես ակնկալվում էր ու եղավ այսպես, ինչպես կասկածվում էր, բայց չէր բարձրաձայնվում:
-
26.03.2019|
01:46
Ռուսաստանի արտաքին հետախուզության վետերան Գեորգի Սաննիկովը բացատրել է 1972 թվականին կայացած, «դարի մրցամարտ» անվանումը ստացած Բորիս Սպասկի-Ռոբերտ Ֆիշեր մրցամարտում խորհրդային շախմատիստի կրած պարտության պատճառները՝ հայտնում է РИА «Новости»-ն:
-
26.03.2019|
01:44
Եվրո-2020-ի ընտրական փուլի մինչև հիմա եղած հանդիպումների զարդը կարելի է համարել Ամստերդամում կայացած Հոլանդիա-Գերմանիա դիմակայությունը: Առաջին խաղակեսում հյուրերը շանս չեն թողել մրցակցին՝ իրենց առավելությունը վավերագրելով երկու գոլով:
-
26.03.2019|
01:42
«Եվրո-2020»-ի ընտրականում արդեն երկրորդ հանդիպումներն են անցկացրել I խմբի ներկայացուցիչները: Աղյուսակը վեց միավորով գլխավորում է Բելգիայի ընտրանին, որի հերթական զոհը, ռուսներից հետո, դարձավ Կիպրոսի ընտրանին:
-
26.03.2019|
01:41
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության վեցերորդ տուրում հինգ հաղթանակ են տոնել հայ շախմատիստները` Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Արման Փաշիկյան, Հայկ Մարտիրոսյան և Մանուել Պետրոսյան:
-
26.03.2019|
01:39
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի ընտրանին մասնակցում էր չորս մարզիկով: Մարտի 22-ին Արթուր Թովմասյանի արծաթե ու Վահագն Դավթյանի բրոնզե մեդալներին Արթուր Դավթյանը մրցումների վերջին օրը ավելացրել է ևս մեկ մեդալ:
-
26.03.2019|
01:38
Ճապոնիայում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը մեզ համար բացառիկ հետաքրքրություն էր ներկայացնում մասնավորապես կանանց մենասահքի առումով: Չնայած նվաճած բրոնզե մեդալին՝ մեր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի մրցելույթը պիտի միանշանակ որակել գերազանց, որովհետև այսքան անհաջող սկսված մրցաշարի ավարտին այսպիսի փայլուն մրցելույթ՝ այն էլ հավաքականում վերջին պահին հայտնվելով, բառացիորեն անհավանական բան է:
-
26.03.2019|
01:35
Այսօր Ֆինլանդիայի ընտրանու հետ խաղով ֆուտբոլի մեր ազգային հավաքականի համար կմեկնարկի «Եվրո-2020»-ի ընտրական փուլի երկրորդ դիմակայությունը: Նկատենք, որ օրվա մրցակիցների համար առաջին տուրի հանդիպումը հաջողված չի եղել:
-
25.03.2019|
14:17
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին։
-
23.03.2019|
15:40
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին` Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա խաղին ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
╫ц╝е╦е═ц╝ф▓О©╫цёО©╫бёц╒Б─²б╬ц╒Б─ б╛ц╕б╨е▓ц╒к├б╤ц╝е╦е═ц╝Б─ е╦ц╒Б─ б╛ц╒к├б╤/1747395425">Հանգիստ ու մաքուր խիղճ է պետք քնելու համար